Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Գանձերի կղզին

Այնտեղից ես վերցրեցի շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի «Գանձերի կղզին» գիրքը։ Այն արկածային վեպ է, որը պատմում է գանձերի որոնման մասին։ Այդ գանձերը թաքցրել էր ծովահեն Ֆլինտը անմարդաբնակ կղզում։ Հերոսներից ամենից շատ ինձ դուր եկավ երկարահասակ Ջոնը։ Ինձ դուր եկավ այցելել գրադարան։

Рубрика: Մայրենի

Մեղուն

thumbnail_մեղու

Մեկ անգամ ես և քույրիկս խաղում էինք բակում։ Ես մի փոքրիկ մեղու տեսա և ցանկացա նրա հետ խաղալ։ Չլսելով քույրիկիս խորհուրդը, ես բռնեցի այդ մեղուին, և նա խայթեց իմ ձեռքը։Ձեռքս ուռել էր և շատ էր ցավում, բայց ես քաջաբար դիմանում էի։ Այդ օրվանից հետո այլևս չեմ խաղում մեղուների հետ։