Рубрика: Ձմեռ

Նամակ Ձմռանը

Բարև սիրելի Ձմեռ։Ես քեզ շատ էի սպասում։ Դու իմ ամենասիրելի տարվա եղանակն ես՝ գեղեցիկ և հեքիաթային։

 Ձմեռը շատ եմ սիրում, որովհետև մայրիկս ծնվել է ձմռանը։ Ձմռանն է նաև բոլորիս սպասված Նոր տարին, որի ժամանակ ուրախանում են հատկապես երեխաները, երբ գալիս է Ձմեռ պապին և բերում է նվերներ։

Սպասում եմ, թե երբ է գալու առաջին ձյունը, որ ձնագնդի խաղանք և ձնեմարդ պատրաստենք։

Ուզում եմ, որ այս ձմեռ բոլորիս համար ուրախ և խաղաղ լինի։

Սիրով՝ Արեգ Ալիխանյան