Рубрика: Հայրենագիտություն, Հաշվետվություններ, Ճամփորդություններ

Հաշվետվություն Դաշտադեմի ամրոց

Շաբաթ օրը, ապրիլի 20-ին մենք արշավեցինք դեպի Թալինի տարածաշրջան՝ Դաշտադեմ գյուղի ամրոց։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Մենք քայլեցինք շատ երկար ճանապարհ, որպեսզի Դաշտադեմի ամրոցից հասնենք եկեղեցի։ Մենք նաև բարձրացանք պարիսպներին, որպեսզի նայենք այնտեղից ներքև։ Ինձ այնտեղ շատ դուր եկավ և խորհուրդ եմ տալիս, որ բոլորը գնան։

Рубрика: Հայրենագիտություն, Հաշվետվություններ, Ճամփորդություններ

Հաշվետվություն Գյումրի

Մարտի 27-28 մենք գնացինք Գյումրի ընկեր Իվետայի, ընկեր Գայանեի և ընկեր Աննայի հետ։ Ինձ այնտեղ շատ դուր եկավ և դուր եկավ գնալ Գյումրի գնացքով։ Ես շատ ուրախ եմ անցկացրել այդ երկու օրը Գյումրիում։ Մենք գնացինք Յոթ Վերք եկեղեցի, Գյումրու քաղաքային զբոսայգի, Մհեր Մկրտչյանի թանգարան, Ձիթողցոնց տուն-թանգարան և Ասլամազյան քույրերի թանգարան։ Գյումրին շատ հին քաղաք է, այնտեղ կան շատ հուշարձաններ, որոնցից մի քանիսը մենք տեսանք։

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Գյումրի

Մարտի 27-28 գնում ենք Գյումրի ընկեր Իվետայի և ընկեր Աննայի հետ։ Ես առաջին անգամ եմ գնում Գյումրի գնացքով։ Ես շատ ուրախ եմ նորից ընկերներիս հետ գնալ Գյումրի։ Մենք գնալու ենք Յոթ Վերք եկեղեցի, Գյումրու քաղաքային զբոսայգի, Մհեր Մկրտչյանի թանգարան, Ձիթողցոնց տուն-թանգարան։ Գյումրին հին քաղաքներից է, այնտեղ կան շատ հուշարձաններ։ Սկզբում Գյումրիի անունը Ալեքսանդրապոլ էր, հետո Լենինական, իսկ հետո Գյումրի։

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Անկախության տոնը բարձունքին 2023

Հատիս լեռ

Հատիս լեռը հանգած հրաբուխ ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում՝ Գեղամա լեռների հյուսիս-արևմտյան մասում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք։ Լեռը ունի 2528 մ բարձրություն։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով, կան ժայռոտ ելուստներ։ 

Լեռան առավել տարածված անունը Հատիս է։ Օգտագործվել են նաև Ատիս, Հադիս, ինչպես նաև Շամիրամ, Շամիրամի լեռ անվանաձևերը։

Գոյություն ունեն լեռան Հատիս կամ Հադիս անվանաձևերի ծագման մի շարք մեկնաբանություններ։ Դրանցից մեկի համաձայն Հատիս անվան հիմքում ընկած է փռյուգիական բնության մեռնող և հարություն առնող աստծո՝ Ատտիսի անունը, որն իր դիցաբանական գործառույթներով համապատասխանում է հայոց թագավոր, աստված Արա Գեղեցիկին։ Ներկայացվածից բխում է, որ լեռը նախապես կապված է եղել Արայի պաշտամունքի հետ։

Լեռան Շամիրամ անվան ծագումը պայմանավորված է Հատիսի՝ Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով և խորհրդանշում է Արա գեղեցիկի ու Շամիրամի ավանդապատումի ձևավորման ակունքները։

Рубрика: Հայրենագիտություն, Հաշվետվություններ, Ճամփորդություններ

Գառգառ հաշվետվություն

Image preview

Հունիսի 28-30-ը ես և իմ ընկերները եղանք Լոռու Գառգառ գյուղում։ Առաջին օրը մենք այցելեցինք Լոռու բերդ, Ապարանի Նժդեհի պուրակ, Ապարանի սբ. Խաչ եկեղեցի և մենք սովորեցրեցինք Պուդուդի պարը Գառգառցիներին։ Երկրորդ օրը մենք եղանք Գառգառի անտառում, ֆուտբոլ խաղացինք Գառգառցիների հետ և խաղացինք տարբեր խաղեր։ Երրորդ օրը մենք լողացինք Գառգառի գետում, գնացինք Սբ. Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի։ Իմ կարծիքով հրաշալի օրեր անցկացրեցինք։

Рубрика: Հայրենագիտություն, Հաշվետվություններ, Ճամփորդություններ

Գյումրի

Հայրենագիտական ինչ կանգառներ են եղել երեք օրում։

Գյումրի ճամփորդության ընթացքում եղել են հետևյալ հայրենագիտական կանգառները՝

Արուճի քարավանատուն,

Թալինի Սբ. Կաթողիկե եկեղեցի,

Յոթ Վերք եկեղեցի,

Գյումրու քաղաքային զբոսայգի,

Մհեր Մկրտչյանի թանգարան,

Վառեմ-մարեմ արվեստանոց

Երերույք,

Հոգեվանք,

Սառնաղբյուր գյուղ,

Մարմաշեն,

Հառիճավանք,

Ախուրյան գետի հովիտ։

Ինչ եկեղեցիներ այցելեցինք։

Հոգեվանք, Հառիճավանք, Մարմաշեն, Յոթ Վերք եկեղեցի, Թալինի Սբ. Կաթողիկե եկեղեցի։

Ամենահետաքրքիր հմտությունը, որ սովորեցիր, բացահայտեցիր։

Այնտեղ սովորեցի խարույկ վառել և պահպանել։

Ում հետ մտերմացար կամ ինչ նոր ընկեր ձեռք բերեցիր։

Գյումրի ճամփորդության ընթացքում մտերմացա Հովսեփի և Մաշայի հետ։

Որ արվեստանոց-արհեստանոցը հավանեցիր։

Ամենից շատ հավանեցի <<Վառեմ-մարեմ>> արվեստանոցը։

Ամենատպավորիչ պահը (պատմիր)։

Ինձ համար ամենա տպավորիչը Ախուրյան գետն էր։ Ընկեր Իվետան շատ հետաքրքիր փաստեր պատմեց Ախուրյան գետի մասին։

Քո ֆոտոպատում (ֆոտոշարը):

Ինչը կփոխեիր ճամփորդության մեջ։

Մյուս ճամփորդությանը կուզենայի մասնակց էր մեր ամբողջ դասարանը և օգտվեինք հյուրանոցի լողավազանից։

Առաջարկներ։

Առաջարկում եմ մեզ թողել խաղալ հյուրանոցի միջանցքում։

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Դեպի Գյումրի

Ես եղել եմ Գյումրիում մի անգամ, մայրիկիս և իր ընկերուհիների հետ։ Ինձ դուր եկավ Գյումրին այնտեղ շատ լավ էր։ Ես իմ հետ վերձնելու եմ շորեր, ատամի խոզանակ, ատամի մածուկ, փոխնորդ շորեր, հեռախոս և նրա լիցքավորիչը, մի փոքր քաղցրավենիք, ջուր, հեռադիտակ և այլն։

Ես եղել եմ Ձիթողցոնց տուն-թանգարանում։ Որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։  Թանգարանի ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների ներքնատեսքը։

 

Рубрика: Հաշվետվություններ, Ճամփորդություններ

Պլանետարիում

Ես և իմ ընկերերը այցելելենք պլանետարիում, որը գտնվում է ագլիական այգում։ Այնտեղ դիտեցինք շատ հետաքրքիր և ուսուցողական ֆիլմ էկզոմոլորակների և Արեգակային համակարգի մոլորակների մասին։ Էկզոմոլորակ նշանակում է արտաարեգակնային մոլորակ, Արևից տարբերվող աստղի շուրջ պտտվող մոլորակ։ Առաջին էկզոմոլորակները հայտնաբերվել են 1980-ական թվականներին։

Ամենից շատ ինձ դուր եկան բարձերը, որոնց վրա պառկել էինք։

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Լճաշենի կիկլոպյան ամրոց

Լճաշեն գյուղից մոտ 400 մ հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հյուսիսային վերջավորությունը կազմող, ձորակներով և  ուղղագիծ ժայռերով կտրտված բլուրների վրա կառուցված է Լճաշենի Կիկլոպյան ամրոց-բնակատեղին՝ բերդշենը: Այն գտնվում է քարակարկառներով հարուստ բարդ տեղանքում, որն իր ազդեցությունն է ունեցել ամրոց-բնակավայրի հատակագծային և ծավալատարածական լուծումների վրա:

Ամրոցի տեղադիրքը և պատմությունը

Ամրոցը կառուցվել է վաղ բրոնզե դարում՝ մ.թ.ա երրորդ հազարամյակում, զգալիորեն ընդլայնվել ուշ բրոնզե դարում և պահպանվել մինչև ուշ միջնադար: Լճաշենի հնագիտական հուշարձանի տարածքում հայտնաբերված նյութերը թվագրվում են խալկոլիթից մինչև ուշ միջնադար։ Վանի հայկական թագավորության ժամանակաշրջանում վերակառուցվում է միայն կենտրոնական միջնաբերդի հյուսիսարևմտյան հատվածը, որտեղ առկա է Վան-Տոսպյան շինարվեստի ազդեցությունը։

Գանձավանք կամ Անգիր վանք — գտնվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մոտ: Այս ամայի վանքը տեղացիների ասելով կոչվում է նաեւ Անգիր վանք, որովհետեւ նրա մեջ ոչ մի գրի նշան չկա:

Ս. Հռիփսիմե եկեղեցին (VII դ.) գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի կենտրոնում: Հյուսիսային, հարավային և արևելյան կողմերից այն շրջապատված է բնակելի տներով: Չնայած այն հանգամանքին, XVI-XVII դդ. ընթացքում եկեղեցում իրականացվել են վերականգնողական բնույթի աշխատանքներ, այնուամենայնիվ ճարտարապետական մտքի տեսանկյունից այն շարունակում է հետաքրքրություն ներկայացնել: Լճաշենի եկեղեցին իր արտաքին ճարտարապետական նկարագրով պատկանում է «հռիփսիմեատիպ» եկեղեցիների շարքին, որն արտաքինից ուղղանկյուն է, շարվածքը` սրբատաշ, և կառուցված է տեղական կոպտատաշ բազալտե քարերով: Հետագայում պատերի մեջ որպես շինանյութ օգտագործել են ամբողջական տապանաքարեր և խաչքարերի բեկորներ: Այն եռախորան է, կենտրոնագմբեթ և ունի չորս ավանդատուն: Արևմտյան խաչաթևը երկարացված է: Գլխավոր մուտքը բացված է արևմտյան ճակատից, իսկ մյուսը՝ հարավային: Գմբեթը և ծածկը ցավոք քանդված են: Եկեղեցին վերջին անգամ մասնակի վերանորոգման է ենթարկվել 1982 թ.` գյուղի երիտասարդության ուժերով: