Այս ամառվա ընթացքում ես կարդացել եմ հետևյալ գրքերը․
<<Քվիդիչ․մի խաղի պատմություն>>, Ջ․ Ք․ Ռոուլինգ
<<Նոսրամկնուսի խորհրդավոր ձեռագիրը>>, Ջերոմինո Ստիլտոն
<<Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը >>, Ջ․ Ք․ Ռոուլինգ
<<Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը>>, Ջ․ Ք․ Ռոուլինգ
<<Հանրագիտարան զարմանալի փաստեր>>
<<Հանրագիտարան հետաքրքիր հարցեր ու պատասխաններ>>։
Ինձ այս գրքերի հեղինակներից ամենաշատը դուր եկան Ջ․ Ք․ Ռոուլինգի գրքերը։ Ջ․ Ք․ Ռոուլինգը։
Ջոանը սիրում էր պատմել հեքիաթներ, իր առաջին պատմությունը գրել է 6 տարեկանում։ Ինը տարեկան հասակում Ջոանը ընտանիքի հետ տեղափոխվել է Տատսհիլ, որը Լոնդոնի մերձակայքում փոքրիկ քաղաք էր։ Դպրոցն ավարտելուց հետո Ջոանը ընդունվում է Էկզետեր քաղաքի համալսարան՝ ընտրելով լեզվաբանի մասնագիտությունը, խորացված սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն։
1991 թվականին՝ 26 տարեկան հասակում, Ջոանը տեղափոխվել է Պորտուգալիա՝ անգլերեն դասավանդելու։ Այնտեղ նա ծանոթացել է ապագա ամուսնու՝ Ժորժի Արանտեսի հետ։ 1992 թվականին տեղի է ունեցել նրանց հարսանիքը։ Նույն ժամանակ Ջոանը սկսել է աշխատել Հարրի Փոթերի մասին առաջին գրքի վրա։ 1993 թվականի հուլիսի 27-ին աղջիկ է ունեցել։
- 1997 — Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը
- 1998 — Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը
- 1999 — Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը
- 2000 — Հարրի Փոթերը և Հրե գավաթը
- 2001 — Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում
- 2001 — Քվիդիչը դարերի միջով
- 2003 — Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը
- 2005 — Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը
- 2007 — Հարրի Փոթերը և Մահվան պարգևները
- 2007 — Բարդ Բիդլի հեքիաթները
- 2008 — Հարրի Փոթերի նախապատմությունը
- 2016 — Հարրի Փոթերը և Անիծված երեխան
Իմ հավանած գրքի հերոսը Հարրի Փոթերն է, նա կրում է ակնոց, նրա մազերը շականակագույն են։ Նա շատ ընկերասեր է, արկածախնդիր է, խելացի է։ Նա այդքան էլ ինձ նման չէ։ Այս գրքից ես սովորեցի, որ պետք չէ քիթը խոթել ամեն տեղ և սովորեցի, որ իսկական ընկերները դժվար պահերին միշտ կօգնեն։ Գիրքը ինձ շատ դուր եկավ, անպայման խորհուրդ կտամ, որ իմ ընկերներն էլ կարդան։