Рубрика: Մայրենի

Այցելություն Հովհաննես Թումանյանի թանգարան-ինստիտուտ

Ուրբաթ օրը այցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն թանգարան։ Թանգարան հասնելու համար մենք բարձրացանք հիսունչորս աստիճան, որը մեծ բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է։     Թանգարանում մենք տեսանք գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, առաջին հրատարակությունները։ Ցուցադրված էին նաև նրա բնակարանային իրերը, լուսանկարները, անձնական գրադարանը։

         Շատ հետաքրքիր էր նաև << Լոռվա ձորը>> համայնապատկերը։

         Մենք արտասանեցինք Թումանյանի ստեղծագործություններից։

Рубрика: Մայրենի

Նամակ Փանոսին

Բարև, Փանոս ջան։ Ես կարծում եմ , որ քո գործերը չեն հաջողվում, որովհետև կատարում ես հապշտապ, առանց մտածելու։

        Իզուր չէ ժողովրդական ասացվածքը ասում՝ յոթը չափիր, մեկ կտրիր։ Որևէ գործ անելիս պետք է անպայման մտածել հետևանքների մասին։

Рубрика: Մայրենի

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Հովհաննես Թումանյան

I

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,

Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Հա՛մ ասում ես, հա՛մ չես կարում,

Հա՛մ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,

Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. Էն կորչիլն էր․․․

IV

Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. Էն կորչիլն էր․․․

  1. Քո կարծիքով կատուն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Իմ կարծիքով կատուն գող էր և խաբեբա, քանի որ նա գողացավ շան գդակի մորթին և իր համար մուշտակ կարեց։

  • Շունն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Կարծում եմ, շունը միամիտ է, համբերատար և ճշտախոս, քանի որ նա միամտաբար հավատաց ստախոս կատվին։

  • Շան անունից բողոք գրի՛ր կատվի դեմ:

Այդ անպիտան կատուն խաբեց և գողացավ իմ մորթին, այդ չար և խորամանկ կատուն իմ մորթուց իր համար մուշտակ կարեց։ Պետք է բռնել և պատժել անպիտանին։

  • Կատվի անունից արդարացի՛ր:

Քեռի Քուչի, ես քեզ չէի ուզում խաբել, սակայն շատ ցուրտ էր, իսկ քո մորթին շատ գեղեցիկ էր և տաքուկ։ Ես չդիմացա և ինձ համար մուշտակ կարեցի։ Ներիր ինձ։

Рубрика: Մայրենի
  1. Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտի՛ր և դո՛ւրս գրիր: գալիս-գնում
  2. Գրի՛ր ուրախ բառի հոմանիշը, ապա հականիշը: ուրախ-ժպտուն, ուրախ-տխուր
  3. Իմացածդ ծառատեսակները թվարկի՛ր: Տանձենի, թխկի, խնձորենի, եղևնի, կեչի, բարդի, կաղնի,
  4. Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենին. մտովի պատկերացրո՛ւ և նկարագրի՛ր ուռենին: Ուռենին համապատասխանումեր իր զգացմունքներին։
  5. Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար։ Ուռենի
  6. Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը: