Рубрика: Ես և շրջակա

Իմ նպատակները

Ընտրության առարկան ես ինքնուրույն որոշեցի մարնակրթություն ընտրել։ Ծնողներիս հետ որոշեցինք, թե ինչ գնել տատիկին։ Իմ նախասիրություններն են երաժշտություն լսել, նկարել, կարդալ։ Իմ նպատակն է կառուցել մեծ տուն, որտեղ ես կապրեմ իմ սիրելի մարդկանց հետ։

Рубрика: Մայրենի

Պլանետարիում

Ես իմ ընկերների հետ ուրբաթ օրը եղել եմ Պլանետարիումում։ Այն գտնվում է Երևանի Անգլիական այգում։ Փափուկ ու հարմարավետ պարկերի վրա պառկած մենք մի զարմանահրաշ ֆիլմ դիտեցինք և հայտնվեցինք աստղերի, տիեզերագնացության, մոլորակների աշխարհում, վայելեցինք աստղազարդ երկինքը։ Մենք հաճելի ժամանակ անցկացրեցինք և նոր բացահայտումներ արեցինք Արեգակնային համակարգի և Տիեզերքի մասին։

Շատ վաղ տարիքում ես արդեն գիտեի բուլոր մոլորակների անուները և հետաքրքրվում էի տիեզերական աշխարհով, այդ պատճառով ինձ շատ հետաքրքիր էր մեր ճամփորդությունը։

Рубрика: Ես և շրջակա

Աշխատանք և հանգիստ

Ամենից շատ ինձ դուր է գալիս աշխատանքի այն ձևը, որի միջոցով ես կարող եմ օգնել մայրիկիս և տատիկիս։ Հանգստյան օրերին ես թափում եմ աղբը, խանութից հաց եմ գնում։ Հանգստի ձևերից նախընտրում եմ զբոսանքը, մուլտֆիլմ դիտելը և պարզապես բազմոցին պառկելը։ Ես հանգստանալ ավելի շատ եմ սիրում, քան աշխատել։

Рубрика: Մայրենի

Օրվա ռեժիմ

07.00-արթնանալ

07.00-լվացվել, նախաճաշել,

07.55-գնալ դպրոց

09.00-13.30 դպրոցում

14.00- դպրոցում ճաշել

15.00-տնային աշխատանքը անել

16.00-խաղ դպրոցի բակում

17.00-վերադարձ տուն

18.44-ընթրել

18.50-մուլտֆիլմ դիտել

21.35-քնել

Рубрика: Մայրենի

Իմ  վարքը

Մարդը տանը այնպես պետք է պահի իրեն, որ չխանգարի ընտանիքի մյուս անդամներին, խնամքով վերաբերվի տան իրերի հետ և շուրջը մաքուր պահի։

Մարդը գրադարանում պետք է իրեն լուռ պահի և գրքերը չփչացնի։ 

Մարդը մարզադահլիճում պետք է կազմակերպված լինի և չխանգարի մյուսներին։ 

 Մարդը տրանսպորտում պետք է չխանգարի մյուս ուղևորներին, զիջի իր տեղը  հղի կանանց և ծերերին, չաղմկի և չկեղտոտի:

Մարդը փողոցում  պետք է նորմալ պահի և չկեղտոտի։ 

Դասասենյակում չի կարելի գոռալ, վազել, ընդհատել ուսուցչին և ընկերոջը, կեղտոտել, փչացնել գույքը։ 

Խոհանոցում չի կարելի  գոռալ , վազել, կեղտոտել։ 

Թատրոնում չի կարելի աղմկել, խանգարել մյուս հանդիսատեսին, փչացնել նստարանները։ 

 Հյուր գնալիս չի կարելի գոռալ ,վազել ,կեղտոտել հատակը ,շատ երկար մնալ հյուր, ագահություն անել։ 

Рубрика: Մայրենի

Մկստան

 

Մկստանը գտնվում էր նկուղում։ 

Մկստանում ապրում էին տասը ընտանիք։ 

Մկստանը ուներ տխուր տեսք։ 

Մկստանում ցուրտ էր։ 

Մկստանում առավոտը լուսավոր է, իսկ գիշերը մութ է։ 

Մկստանում շատ վատ բույր կար։ 

Մկստանում կար փչացած թավա, կեղտոտ գուլպաներ։ 

Ես չէի ուզի ապրել Մկստանում, որովհետև այնտեղ ցուրտ է։ 

Рубрика: Մայրենի

Օրիորդ Ծաղկակաղամբը

Image preview

Լինում է չի լինում մի օրիորդ Ծաղկակաղամբ է լինում։ Նա շատ քմահաճ է լինում և ոչ ոքի չի հավանում։ Մի անգամ նա որոշում է գնալ վարսավիրանոց, որպիսի էլ ավելի գեղեցկանա։ Վարսավիրանոցում նրա մազերը կարճ կտրում են, և նա վեր է ածվում սովորական կաղամբի։ Մյուս բանջարեղենները ծիծաղում են նրա վրա։