Рубрика: Հայրենագիտություն

Գառգառ

Գարգառ (հին անվանումը` Գյառգյառ, որ նշանակում է հպարտ-հպարտ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 6 կմ հարավ-արևելք։ Գյուղի հիմնադիր տոհմերն են Քալաշյանները, Մուրադյանները, Զալինյանները և Հարությունյանները։

Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից կազմում է 26 կմ։

Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, առաջին հերթին, հաղորդակցման տեսակետից, քանի որ նրա միջով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին։ Հենց այս պատճառով էլ գյուղը հաճախակի է ենթարկվել թուրք ու պարսիկ նվաճողների ասպատակություններին, թալանվել ու ավերվել, բայց և նորից ոտքի է կանգնել։

Շատ բարենպաստ են նաև գյուղի բնակլիմայական պայմանները։

Գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, թավուտ անտառներով, որոնց հաշվին գյուղն ապահովված է մոտ 50% խմելու ջրով (ջրագիծ չլինելու պատճառով է, որ 100%-ով ապահովված չէ)։ Հյուսիսից Արջասարն ու Յամաջն են, արևմուտքից՝ վեհանիստ Թոդորը, իսկ հարավից՝ Բզովդալի անտառապատ լեռնապարը։ Գեղեցկատես ու հրապուրիչ է լեռների գրկում բազմած Գարգառը։

Գյուղը հարուստ է սառնորակ ջրերով, արոտավայրերով, վարելահողերով, իսկ վերջին մի քանի տարիներին գյուղում կա նաև փորձադաշտ, ուր մշակում են ոչ ավանդական մշակաբույսեր, ինչպես օրինակ՝ բրոկոլի, ֆիզալիս, պատիսոն և այլն։

Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Տեղումները երբեմն չափից ավելի են լինում, որից տուժում է գյուղացին՝ չկարողանալով աշխատանքները ժամանակին կազմակերպել։

Համայնքի հողերն անջրդի են։ Այդ պատճառով համայնքը դժվարությամբ է կազմակերպում գյուղմթերքների արտադրությունը։ Երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 70-80%-ը։ Գյուղում հիմնականում զբաղվում են ցորենի, կարտոֆիլի, բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը նախկին մանկապարտեզի վերակառուցված շենքն է։ Դպրոցը երկհերթ է, ուր սովորում է 315 աշակերտ։ Համայնքն ունի մշակույթի տուն, որի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011 թ., և այն արդեն հանձնված է շահագործման։

Համայնքի տարածքում գործում է Առողջության առաջնային պահպանման կենտրոն, որը գտնվում է 1990-1991 թթ. գերմանական «Կարմիր Խաչ»-ի կողմից կառուցված հարմարավետ շենքում։ Գյուղում գործում է ս. Հովհաննես եկեղեցին, և կա երեք ուղտատեղի՝ Սուբնիշանը, Յամաջը և ու Ամենափրկիչը։

Рубрика: Մայրենիի ստուգատես 2023

Մայրենիի ստուգատես

Զեբրերը

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:

Զեբրերի ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

  • Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  • ագեվազներ,
  • վագերաձիեր,
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:
  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 
  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

Փոքր, զգույշ

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ-փոքր

Անսովոր-սովորական

Ճիշտ-սխալ

Դժվար-դյուր

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

Կենդանիներ, գիշատիչներ

  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

հավաքել եմ 10 միավոր, 
Իմ սխալները`

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

Փոքր, զգույշ

ուղղել եմ՝

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

ոչ մեծ, զգույշ

Рубрика: Ամառային ճամբար 2023

Օրվա ամփոփում 6-րդ օր

Այսօր մենք առավոտը սկսեցինք պատրաստվելով մաթեմատիկայի ստուգատեսին: Այնուհետև, որպես պարգև, լողացինք լողավազանում: 

Լողից հետո Գայանե Փարվանյանի հետ հետարքիր զրույց ունեցանք, ընթերումներ ռուսերենով:

Рубрика: Ամառային ճամբար 2023

Օրվա ամփոփում 4-օր

Հունիսի մեկին ես դպրոց չէի այցելել, քանի որ մասնակցում էի Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նվիրված միջոցառմանը։ Այն տեղի էր ունենում Ազգային ժողովի այգում։ Այնտեղ ես օգտվեցի տարբեր տաղավարներից։ Օրը շատ լավ անցավ։

Рубрика: Ամառային ճամբար 2023

Օրվա ամփոփում 3-օր

Այսօր մենք գնացինք քաղաքային թափառումների։ Քայլեցինք, խաղացինք, երգեցինք, մի խոսքով լավ ժամանակ անցկացրեցինք։

Գնացինք Թումոյի այգի այնտեղ նույնպես լավ ժամանակ անցկացրեցինք։

Рубрика: Մաթեմատիկա, Մաթեմատիկայի ելք ստուգատես

Թեստ 1

Դասարան*

4-2

Անուն, Ազգանուն*

Արեգ Ալիխանյան

1․Գտիր այն թիվը, որի միավորը 4 է, տասնավորը 2 անգամ  մեծ է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 7, հարյուրավորը՝ 3։

1/1

70384

37084

48073

70324

2․Քանի՞ մետր է  4/5 կմ-ը

1/1

800մ

1250մ

4000մ

450մ

3․Լրացրու նախադասությունը           Անհայտ ․․․  գտնելու համար պետք նվազելիից հանել տարբերությունը։

0/1

Հանելին

Բաժանելին

Նվազելին

Գումարելին

Correct answer

Հանելին

4․Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված նվազման կարգով․

1/1

Вариант 1

Вариант 2

Вариант 3

Вариант 4

5․Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն՝ անհավասարություն ստանալու համար․6տ*ց<6տ500կգ

1/1

4

6

400

5

6․Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը։

1/1

5-ով

50-ով

500-ով

5000-ով

7․9ր20վ արտահայտիր վայկյաններով

1/1

29վ

920վ

560վ

54020վ

8․Գտիր 62 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

0/1

62

63

61

64

Correct answer

63

9․Արմենը  10 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 5 տարի  հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արմենից։

1/1

20 տարով

10․Գտիր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ  թվերի գումարից 6-ով մեծ թիվ։

1/1

2005