Рубрика: Ձմեռ, Մայրենի, Իմ գրադարանը

Ուսումնական ձմեռ 2022-2023

Ձմեռային արձակուրդներին կարդացել եմ 101 փաստեր «Գիտություն և հայտնագործություններ» շարքը։

Ինձ դուր է եկել այն հատվածը, որ ներկայացնում է թե երբ է ստեղծվել առաջին անձնական համակարգիչը․ «Իտալական Օլիվետտի ընկերության «Պրոգրամա 101» սարքը, օրը ստեղծվել է 1962-1964 թթ․, առաջին առևտրային թվային հաշվիչ սարքն էր, որը հնարավոր էր ծրագրավորել, ուներ փոքր ծավալ և մատչելի գին»։

Կարդացածս գրքից տարբեր հետաքրքիր բաներ եմ սովորել գիտության մասին։

Դիտել եմ «Սանտայի գաղտնի առաքելությունը» մուլտֆիլմը։ Մուլտֆիլմը սովորեցնում է, եթե սիրտդ մաքուր է, ապա բոլոր երազանքներդ կկատարվեն։

Մասնակցել եմ տարբեր մշակութային միջոցառումների․

Մոսկվա կինոթատրոնում դիտել եմ «Թեդիի արկածները» ամանորյա ֆիլմը։

Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում դիտել եմ «Սանտայի գաղտնիքը» ներկայացումը։

Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում դիտել եմ «Սանտայի հյուրերը» ներկայացումը։