Рубрика: Մայրենի

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

բառաչ-ոչխարի՝ կովի բառաչելու ձայնը

թեղի-թեղազգիների ընտանիքին պատկանող բույս

ծվեն- կտոր, ծլանգ

եղյամ-աստղանման սառցային բյուրեղների ձևով գետնի բույսերի առարկաների վրա նստող մթնոլորտային տեղում

կածան-ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ

  1. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները/ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:

Անտառում փոքրիկ ամպեր կային։

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

Անտառային ձայներ են լսվում։

գ)Օրոր էր ասում աշունն անտառին:

Աշնանային քամին ասես որորում էր անտառին։

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

եղյամից սումկը փայլում էր։

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում

Ինձ դուր է գալիս նստել խարույկի մոտ։

  1. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը:

Այս անտառը լի է ամպի ծվեններով, անտառային ձայներով, ծառերի տեսակներով, գեղեցիկ յեղյամով։

  1. Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:

  1. Նկարի՛ր բանաստեղծությունը:

  1. Գրավոր նկարագրի՛ր քո տեսած անտառը/ սարը, դաշտը, այգին և այլն/:

Իմ տեսած, անտառում կային լիքը տերևներ լիքը տաղիկներ և իհարկե դաշտը պատված էր դեղնա-կանաչավուն խոտեր։