Рубрика: Ձմեռ

Սուրբ Ծնունդ

Աշխարհի 2.2 միլիարդ քրիստոնյաներ ամեն տարի նշում են Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Զարդարում են տոնածառ, փոխանակվում են նվերներով, թխում են տոնական թխվածքաբլիթներ։ 

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ո՞րն է տոնի իրական խորհուրդը և ի՞նչ ուտեստներով են այս օրը նշում աշխարհի տարբեր երկրներում։ Տոնի ակունքները պետք է փնտրել, իհարկե, Աստվածաշնչում։

Մարդիկ ապրում էին մեղքերի մեջ և չէին ցանկանում ապաշխարել: Աստված որոշում է իր միակ որդուն ուղարկել, որպեսզի փրկի աշխարհը։ Գաբրիել հրեշտակը հայտնվում է Մարիամ Աստվածածնին և հայտնում, որ Սուրբ հոգին կիջնի նրա վրա, և նա լույս աշխարհ կբերի Աստծո որդուն։

Մարիամը ծնեց իր որդուն, նրան փաթաթեց խանձարուրով և դրեց մսուրի մեջ։  Արևելքի մոգերը տեսան հրեաների արքայի աստղը, որն իրենց առաջնորդեց մանուկ Հիսուսի մոտ։ Մոգերը երկրպագեցին Հիսուսին, մատուցեցին նվերներ և վերադարձան տուն։

Սա է Հիսուսի ծննդյան աստվածաշնչյան պատումը, որտեղից էլ գալիս են տոնի հետ կապված մի շարք ավանդույթներ։ Օրինակ՝ տոնածառի գագաթը աստղով զարդարելը կամ միմյանց նվերներ մատուցելը։

Սուրբ Ծնունդն ավելին է, քան պարզապես քրիստոնեական տոն։ Այն առիթ է, որպեսզի մի պահ կանգ առնենք և շնորհակալ լինենք մեր ունեցածի համար, ավելի ներողամիտ դառնանք, մտածենք տալու, ոչ թե ստանալու մասին և տոնենք նոր սկիզբն իր նոր հնարավորություններով։ 

Оставьте комментарий