Рубрика: Մայրենի, Մայրենիի ստուգատես 2024

Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Արևելյան դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։

Ես հաճախում Արևելյան դպրոց-պարտեզ առաջին դասարանից։

  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չես մոռանա, ինչո՞ւ:

Ես ուսումնական ողջ շրջանում կարևորել էի լավ սովորելը և ընկերներիս հետ ժամանակ անցկացնելը։ Ես կյանքում չեմ մոռանա ընկեր Սոֆյային։

  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որոնք քեզ հետ տանում ես։

Ես իմ հետ տանում եմ ընկերներիս, ուրախությունը, չարաճճիությունը, գիտելիքս և ընկերասիրությունը։

  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

Նրանց սպասում է ազատություն, առանց դասվար օրեր։ Ես նրանք խորհուրդ կտայի լավ սովորել և ուրիշներին չնեղացնել։

  • Արևելյան դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․

Ես թուփ չեմ տնկել։

  • Պատրաստիր 2-3ր տեսանյութ, որը պատմում է Արևելյան դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներիդ խնդրիր, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն քո ուսումնական գործունեությունը Արևելյան դպրոցում:

2․Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին:

Ես գիտեմ, որ այնտեղ մեր մոտ ավելանալու են այլ ընտրություններ և այլ առարկաներ։ Այնտեղ ամբողջ վեցերորդցիների համար լինելու է մեկ կազմակերպիչ։ Միջին դպրոցում սովորում են վեցերորդ, յոթերորդ և ութերորդ դասարանցիները։

  • Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել Միջին դպրոց:

Ես շատ եմ ցանկանում տեղափոխվել Միջին դպրոց։

  • Թվարկիր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին:

Ես ճանաչում եմ ընկեր Միքայելին, ընկեր Ռոբերտին, ընկեր Ռուզանին և ընկեր Մարինեին, վարպետ Դավիթին։

  • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը:

Ես կուզեի, որ Միջին դպրոցը մոտ լիներ Մեգամարկետին։ Այնտեղ պետք է նաև լիներ մեծ սենյակ, որտեղ կլինեին տուռնիկներ և ուրիշ սպորտային հարմարանքներ։