Рубрика: Մայրենի

Առաջադրանք

1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Երեքշաբթի-Ես առավոտյան արթնացա լվացվեցի, հագնվեցի, թեյ խմեցի։ Հետո քեռիս ինձ տարավ դպրոց։ Դպրոցից հետո ինձ տարավ տուն։ Ես եկա տուն և ճաշեցի։ Ճաշելուց հետո դասերս արեցի և նստեցի կինո նայեցի։ Երբ մայրիկս եկավ տուն, ես իջա բակ: Երկու ժամ խաղալուց հետո՝ ընթրեցի և մի քիչ անց քնեցի։

Ինձ ամենաշատը դուր եկավ, երբ ես իջա բակ։

Ես իմ դասերն եմ սիրով անում։

Ես իմ առօրյայի մեջ ոչ մի բան չեմ ուզում փոխել։


2․ Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու․․․ մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարիր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։

-Բարև Ձեզ, Դանիել Ռեդքլիֆ։

-Բարև Արեգ։

-Կարո՞ղ եմ Ձեզնից հարցազրույց վերցնեմ։

-Իհարկե, կարող ես։

-Եթե ես ուզենայի Հարրի Փոթերի դերում լինեի, ես կկարողանայի՞ Հարրի Փոթերի դերը խաղալ։

-Եթե շատ պարապեիր և երկար սովորեիր բառերը իհարկե կկարողանայիր։

-Իսկ Ձեզ դժվա՞ր էր խաղալ Հարրի Փոթերի դերում։

-Այո, ինձ մի քիչ դժվար էր։

-Իսկ դուք կուզենայի՞ք նորից հայտնվել նկարահանումների տեղը։

-Այո, շատ կուզենայի։

-Լավ սրանով ավարնտենք, շատ շնորհակալ եմ Ձեզ, որ ինձ հատկացրեցիք մի քիչ ժամանակ։

-Պետք չէ, ես սիրում եմ երեխաներին հարցազրույց տալ։


3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։
Ջ․ Ռոդարի
Ճանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։

Առաջին ավարտ

Գնացքը շարժվելուց հետո կատուն նստեց մի գործարարի մոտ այդ գործարարը սկզբում բանի տեղ չդրեց կատվին բայց հետո մտածեց․<<Ինչու նրա վրա այդպես բան էր կան>>։ Նա երկար նայեց կատվին հետո սկսեց նրա հետ խոսալ, պարզվեց կատուն խոսալ գիտեր և իր բիզնեսը ուներ։ Նա պատրաստում էր մկան բռնելու համար հարմարանքներ և վաճառում այն։ Գործարարը և կատուն ընկերացան բացեցին իրենց միասնական բիզնեսը։ Որտեղ կատվի բռնած մնկերի մորթուց մատանիներ էին սարքում և վաճառում։

Երկրորդ ավարտ

Գնացքը շարժվելուց հետո կատուն նկատում է մի մուկ որը իր ընկեր մկների հետ պատրաստվում էր վագոնը առանձնացնել գնացքից, կատուն որոշեց խանգարել նրանց նա վազեց նրանց հետեվից բայց այդ մկները շատ խորամանկ էին։ Սկզբում նրանք փորձեցին կատվին փակել առանց ծակ արկղի միջում, որ նա խեղդվի և սատկի, բայց կատուն կարողացավ փախնել այդ արկղից և վազեց մկների հետեվից։ Նրանք վազեցին ամբողջ գնացքով և շուտով կատվին փակեցին արկղի մեջ իսկ գնացքը առանձնացրեցին վագոններից։ Կատուն և մյուս ուղեվորները մահացան, իսկ մկները չարախնդալով գնացին։

Оставьте комментарий