Рубрика: Մայրենի

Ինքնաստուգում

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։

Սխալ  կամ ոչ տեղին գործածված  բառերը  գտի՛ր  և  փոխարինի՛ր  հարմար
 հոմանիշով:

Նրան աշխատանքից ազատեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:
Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կան:
Ծանոթիս այդպես էլ չգտա խիտ բազմության մեջ:
Ընկերները երկու օր առաջ էին կռվել ու հաշտվելու փորձեր էին անում:
Բարի խոստումներ տվեց ու գնաց:

Գրի՛ր մեկ բառով։

ա. Սիրում է իր հայրենիքը: Հայրենասեր

բ. Միշտ ճշմարիտ է խոսում: Ճշմարտախոս

գ. Ինքն իր վրա վստահ է: Ինքնավստահ

դ. Սիրում է երաժշտություն: Երաժշտասեր

ե. Իր պարտականությունները ճանաչում է: Պարտաճանաչ

զ. Ինքն իրեն շատ է հավանում: Ինքնահավան

է. Գաղտնիքը պահել գիտե: Գաղտնապահ

զ. Նուրբ ճաշակ ունի: Նրբաճաշակ

Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։

Պռոշ-շրթունք, էգուց-վաղը, տկլոր-մերկ, բարիշել-հաշտվել, ջահել-երիտասարդ, պոզ-եղջյուր,  սապոն-օճառ, դոշակ-ներքնակ, լղար-նիհար:

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ականջօղ, աղբյուր, աղոթք, ամբողջ, վերելակ, արդուզարդ, խեղդել, կմաղք, թղթադրամ, հոգնել, մաղթել, տարօրինակ, հնօրյա, օվկիանոս, բարօր,  ամանորյա, թխվածք, ութսուն։