Рубрика: Մայրենի

Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Բարի, գեղեցիկ, ուրախ, հարազատ քույր, չարաճճի, լացկան, փոքր, տխուր եղբայր, սիրող, գեղեցիկ, աշխատասեր, քնքուշ մայր, ուժեղ, կապտաչյա, բարձրահասակ հոգատար հայր, թմբլիկ, ալեհեր, ծեր, ազնիվ տատիկ, կատակասեր, ակնոցավոր, սևաչյա, զառամյալ պապիկ:

2. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սրտային, վախկոտ, քարե, մայրական, երկնային, արևոտ, փայտյա, լեռնային, փողոցային, երկաթե, օդային, ծաղկային, եղբայրական, ոսկե, արծաթյա, ծովային, ամերիկյան, ֆրանսիական, գերմանական։

3. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ անմատչելի տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: Բարձր լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել մշուշապատ ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ լեռնային սարերին ու դաշտերին:

4. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով կարկաչուն ու արագավազ գետեր, սառնորակ ու զուլալ առվակներ են հոսում, գետնի տակից մաքուր ու հորդահոս աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն լեռնային լճեր կան: Երկրագնդի լայնահուն լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես գողտրիկ մշուշի վրա են կախված: Ձգվում է ամենախոր լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը գեղատեսիլ ու կապույտ ջուր ունի: Հանդարտ ու արևոտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը տարբեր անուշահամ լճերով հարուստ է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի վճիտ լիճ կա: Նա այնքան ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

5. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ: Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Рубрика: Խոհանոց

Մրգային աղցան

Բանան- 1հատ

Խնձոր- 1հատ

Կիվի- 1հատ

Նարինջ- 2հատ

Մանդարին- 4հատ

Նուռ- 0հատ

Լայմ- 4հատ

Տանձ- 2հատ

Խաղող- 1հատ

Հատապտուղներ

Ելակ- 100գ

Յոգուրտ- 1հատ

Կիրակի օրը մրգերը լվանալ պատրաստել։ Երկուշաբթի օրը մրգերը, մեկ անգամյա օգտագործման երկու բաժակ և պատառաքաղ բերել դպրոց։