Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  • 3/5 և ¼=12/20, 5/20
  • 5/3 և 7/24=40/24, 7/24
  • 2/5 և 7/9=18/45, 35/45
  • 1/30 և 5/6=1/30, 25/30
  • 3/11 և 4/3=9/33, 99/33
  • 1/12 և 4/5=5/60, 44/60
  • 5/8 և 3/4=5/8, 6/8
  • 3/5 և 5/14=42/70, 25/70
  • 1/21 և 3/7=1/21, 9/21
  • 7/5 և 4/11=77/55, 20/55
  • 5/2 և 3/28=70/28, 3/28
  • 1/100 և 7/50=1/100, 14/100
  • 6/13 և 4/3=18/39, 52/39
  • 7/12 և 5/8=14/24, 15/24
  • 7/100 և 3/200=14/200, 3/200
  • 5/4 և 12/18=45/36, 24/36
  • 1/12 և 5/36=3/36, 5/36
  • 5/13 և 15/11=55/143, 195/143
  • 1/15 և 7/30=2/30, 7/30
  • 9/10 և 5/3=27/30, 50/30
  • 1/4 և 5/6=3/12, 10/12
  • 9/7 և 3/14=18/14, 3/14
  • 8/3 և 7/13=104/39, 21/39
  • 17/8 և 3/6=51/24, 12/24
  • 9/50 և 24/25=9/50, 48/50
Рубрика: Մայրենի

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
    Ձյունապատ-ձյուն+ա+պատ, բարդ բառ
    Մանկական-մանուկ+ական, ածանցավոր բառ
    Աստղային-աստղ+ային, ածանցավոր բառ
    Անհուն-ան+հուն, ածանցավոր բառ
    Ձյունոտ-ձյուն+ոտ, ածանցավոր բառ
    Իրիկնամուտ-իրիկուն+ա+մուտ, բարդ բառ
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
    Աչ- աչքեր, քնքշական-փաղաքշական երանգով:
    Մրմունջ-մեղմ՝ ցածր ձայն, մրմնջոց, շջնջոց:
    Անուրջ-երազ, տեսիլք։
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

    Գոյական-լիճ, իրիկնամուտ, երկինք, կորուստ, լեռներ։

  • Ածական-ձյունոտ, թափանցիկ, աստղային, անհուն, մանկական։

  • Բայ-զարթնել, խառնել, իջնել, նայել, կանչել։
Рубрика: Մայրենի

Մայրենի

Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը․

    Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
    Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
    Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
    Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
    Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
    Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
    Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
    Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

    2. Բանաստեղծությունից դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։

    Գանգատ-Տրտունջ, բողոք, դժգոհություն:

    3․ Մեկնաբանիր, բացատրիր բանաստեղծության այս տողերը
    Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
    Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

    Այս տողերը նրա մասին են, որ եթե դու քո շրջապատը սիրես և գնահատես ապա աշխարհը կլինի գեղեցին ցանկալի քո համար։